Բաժիններ՝

«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է գնել «Ատալանտայի» կիսապաշտպան Բրայան Կրիստանտեին

Անգլիական Mirror պարբերականը հաղորդում է, որ «Մանչեսթեր Յունայթեդը» «Ատալանտայի» կիսապաշտպան Բրայան Կրիստանտեին գնելու փորձեր կձեռնարկի՝ որպես Մարուան Ֆելաինիի փոխարինող: Բելգիացի կիսապաշտպանը մտադիր է այս ամառ հեռանալ «Օլդ Թրաֆֆորդից»՝ հրաժարվելով պայմանագիրը երկարաձգելու՝ «Մանչեսթեր Յունայթեդի» առաջարկից:

«Ատալանտան» հնարավորություն ունի «Բենֆիկայից» 10 մլն ֆունտով գնել Բրայանին՝ վերջինիս վարձակալության ավարտից հետո, և հնարավոր է, որ «Ատալանտան» դրանից անմիջապես հետո կվաճառի ֆուտբոլիստին «Մանչեսթեր Յունայթեդին»՝ շահույթ ստանալու համար:

Իտալացի ֆուտբոլիստով հետաքրքրվում են նաև «Ատլետիկոն», «Յուվենթուսը» և «Ինտերը»: «Ատալանտան» մտադիր չէ բաց թողնել ֆուտբոլիստին 31 մլն ֆունտից ցածր գնով:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս