
ՇՊՀ-ի ռեկտորի միանձնյա որոշմամբ՝ բուհից վտարվել է 7 ուսանող, բոլորն էլ «Նախազորակոչային պատրաստություն» բաժնից. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Շիրակի պետհամալսարանում կրքերը չեն հանդարտվում: Համալսարանի դասախոս, գյումրեցի քաղաքագետ Գագիկ Համբարյանն ահազանգում է, որ ռեկտոր Սահակ Մինասյանի միանձնյա որոշմամբ՝ նոյեմբերի 29-ին բուհից վտարվել է յոթ ուսանող, բոլորն էլ նախազորակոչային պատրաստություն բաժնից:
Ուսանողներից մեկի հայրը «Ժամանակ»-ի հետ զրույցում իր վրդովմունքը հայտնեց. «Թքած ունեմ այդ համալսարանի վրա, նույնիսկ փոշմանել եմ, որ տղաս էդ ինստիտուտ ա ընդունվել»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժամանակ» թերթի այսօրվա համարում: