
Ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Հանրապետության տարածքում՝
Դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 6-7-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, լեռնային շրջաններում՝ ձյան, նախալեռնային շրջաններում՝ ձնախառն անձրևի, հովտային շրջաններում անձրևի տեսքով:
Քամին՝ հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ: Օդի ջերմաստիճանը դեկտեմբերի 2-4-ին էապես չի փոխվի, դեկտեմբերի 5-ի և 6-ի գիշերը կբարձարանա 4-5 աստիճանով, դեկտեմբերի 6-7-ի ցերեկը կնվազի 7-9 աստիճանով:
Երևանում՝
Դեկտեմբերի 2-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 6-7-ը սպասվում են տեղումներ՝ բարձրադիր հատվածներում ձնախառն անձրևի, ցածրադիր հատվածներում՝ անձրևի տեսքով: