Բաժիններ՝

Կոմիտասի պողոտայում քաղաքացին որսորդական հրացանով տան պատուհանից կրակել է էքսկավատորի ուղղությամբ

Դեկտեմբերի 1-ին, ժամը 17.45-ին, ոստիկանություն է զանգահարել մի տղամարդ և հայտնել, որ Երևանի Կոմիտասի պողոտայի թիվ 15 հասցեում գտնվող կիսակառույց շենքի մոտ շինարարական աշխատանքներ են կատարվում, և մի քաղաքացի կրակել է էքսկավատորի վրա:

Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նույն օրը, ժամը 17.30-ին, 1953 թ. ծնված Ս. Մ.-ն շինարարական աշխատանքների հետևանքով իր տունը վնասելու պատճառաբանությամբ որսորդական հրացանով տան պատուհանից կրակել է էքսկավատորի ուղղությամբ:

Նույն օրը Ս. Մ.-ն բերման է ենթարկվել ոստիկանության Արաբկիրի բաժին և ներկայացրել հրացանը: Կատարվում է քննություն:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031