24-ժամյա ուժեղացված ծառայություն՝ նախատոնական, տոնական և հետտոնական օրերին։
ԱՄՆ-ի բնակիչների մեծ մասը տարին կավարտի՝ առերեսվելով արկտիկական ջերմաստիճանի և կտրող քամիների հետ: 2018 թվականի սկիզբը ավելի մեղմ եղանակ չի խոստանում:
Մեղադրական եզրակացությամբ Շիրակի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել այս տարվա հունիսին Գյումրի քաղաքի սրճարաններից մեկի դիմաց կատարված սպանության փորձի վերաբերյալ քրեական գործը:
«Ռոմայի» լեգենդար հարձակվողը փոխել է տեսակետը, բայց, հնարավոր է, որ կատակ է արել: Տոտտին պատասխանել է ֆուտբոլային գլխավոր հարցին:
ՉԺՀ-ի նախագահ, Չինաստանի Կոմկուսի կենտկոմի գլխավոր քարտուղար Սի Ցզինպինը՝ դեկտեմբերի 29-ին ելույթ ունենալով Չինաստանի Ժողովրդական քաղաքական կոնսուլտատիվ խորհրդի համաչինական կոմիտեի՝ ՉԺՀ-ի քաղաքական համակարգի գլխավոր խորհրդակցական մարմնի անդամների հետ կայացած ամանորյա թեյախմության ժամանակ, պահանջել է 2018 թվականին ապահովել կայունություն, առաջ մղել բարեփոխումները, կանխել ռիսկերը։
ԱՄՆ-ն վերացրել է Թուրքիայի քաղաքացիներին տրամադրվող վիզաների արգելքը: Ըստ թուրքական «Haberturk» լրատվամիջոցի՝ ի պատասխան դրան Թուրքիան էլ իր հերթին սկսել ԱՄՆ-ի քաղաքացիներին տրամադրել վիզաներ:
Նրա կարծիքով՝ Ամանորի օրերին թաղանթի տակ աճեցվող կանաչեղենի գները չպետք է բարձրանան, որովհետև չի ծախսվել լրացուցիչ ջերմություն, որը կբերեր ինքնարժեքի բարձրացմանը:
ադրիդում կյանքի 92-րդ տարում վախճանվել է Իսպանիացի դիկտատոր Ֆրանսիսկո Ֆրանկոյի (1892-1975 թթ.) միակ դուստրը՝ Մարիա դել Կարմեն Ֆրանկոն:
Օգտվելով արտակարգ դրության ռեժիմի տված իրավական հնարավորություններից՝ Թուրքիայի նախագահ Էրդողանը շարունակում է բանակից հեռացնել իր համար անցանկալի զինվորականներին և ավելի ամրապնդել իր դիրքերը:
Կայացավ Հայաստանի բասկետբոլի ֆեդերացիայի 2017 թվականի ամփոփիչ նիստը, որի ընթացքում տեղի ունեցան նաև ֆեդերացիայի նախագահի ընտրություններ:
Բակո Սահակյանը ստորագրել է մի շարք օրենքներ:
Իտալացին պաշտոնապես կգլխավորի իսպանական թիմն այն բանից հետո, երբ կհարթի «Միլանի» հետ պայմանագրի լուծարման հարցերը:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 15.45-ին, «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենայի վարորդը Երևանի Շերամի փողոցի թիվ 92/9 հասցեի դիմաց վրաերթի է ենթարկել 1956 թ. ծնված Աիդա Հարությունյանին։
Երկրորդ տարին անընդմեջ: «Ռեալի» հարձակվողը հաղթեց լրագրողների քվեարկությամբ, որն անցկացնում է լեհական РАР գործակալությունը:
Կոմպոզիտոր Վլադիմիր Շաինսկին հողին կհանձնվի Ռուսաստանում 2018 թվականի հունվարի 12-ից հետո:
Թուրքիայի մեջլիսի հայ պատգամավոր Գարո Փայլանը հայտարարել է, որ երկրի նախկին նախագահ Աբդուլլահ Գյուլի աջակցությունն ու օգնությունը խիստ կարևոր է՝ դուրս բերելու երկիրն այն վատ վիճակից, ուրում այն գտնվում է:
ՀՀ տրանսպորտի կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը 2018 թվականին կշարունակի մի շարք գերակա համարվող ծրագրերի ուղղությամբ աշխատանքներ տանել: Հայաստանի Հանրապետությունում ներկայում ձևավորվում է միասնական երթուղային ցանց, որի շրջանակներում 2018 թվականին պիլոտային ծրագիր կիրականացվի Արմավիրի մարզում։
Դեկտեմբերի 28-ին, ժամը 16.50-ի սահմաններում, «ՎԱԶ-2106» մակնիշի ավտոմեքենան Երևան-Երասխ ճանապարհի 17-րդ կմ-ին բախվել է երկաթյա արգելապատնեշներին և կողաշրջվել, ինչի հետևանքով ուղևորուհին` 1959 թ. ծնված Թամարա Խաչատրյանը, տեղում մահացել է:
ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է 2017թ. դեկտեմբերի 24-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակի տոնածառի տակ տուփով պայթուցիկ սարքի նմանվող առարկան տեղադրած անձը:
2017թ. լրագրողի մասնագիտական օրինական գործունեությանը խոչընդոտելու վերաբերյալ յուրաքանչյուր հաղորդում ենթարկվել է մանրակրկիտ ստուգման՝ հաղորդման մեջ նշված հանգամանքները պարզելու և մեղավոր անձանց նկատմամբ քրեադատավարական ներգործության համարժեք միջոցների կիրառումն ապահովելու նպատակով:
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ վստահեցրեց, որ որևէ գիտական կապ չի հայտնագործվել մթնոլորտային երևույթների և երկաբանական երևույթների միջև:
Դեկտեմբերի 28-ին, ժամը 18.25-ի սահմաններում, Գյումրիի Տերյան փողոցի թիվ 127 հասցեի դիմաց իրար են բախվել «ՎԱԶ-2106» և երկու «Մերսեդես-Բենս» մակնիշի ավտոմեքենաներ:
Առնվազն 15 մարդ է զոհվել Հնդկաստանի Մումբայ քաղաքի Kamala Mills առեւտրական կենտրոնի ռեստորաններից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով, վիրավորվել են տասնյակ մարդիկ:
ՆԱՏՕ-ն հույս ունի Ռուսաստանի հետ ավելի ինտենսիվ երկխոսություն վարել 2018 թվականին:
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի հետ վիզային տրամադրման գործընթացի կարգավորումից հետո հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ դեկտեմբերի 29-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Չինաստանից պահանջել է դադարեցնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի պատժամիջոցների շրջանցմամբ նավթի մատակարարումները Հյուսիսային Կորեային՝ նախազգուշացնելով, որ կարող է խստացնել մոտեցումը ՉԺՀ-ի հետ առեւտրի նկատմամբ։
ՀՀ ԱԻՆ հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանն այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց, որ այս տարի բազմաթիվ կլիմայական անոմալիաների ականատես եղանք: Նրա գնահատմամբ՝ 2017 թվականը կլիմայի տեսանկյունից՝ արտառոց էր, հիմա էլ անոմալ տաք դեկտեմբեր է:
Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քեմալական Հանրապետական ժողովրդական կուսակցության առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է 2019 թվականի նախագահական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորության մասին:
Անկարայի իրավապահ մարմինները շարունակում են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման անդամներին հայտնաբերելու գործողությունները: