Բաժիններ՝

Թուրքիայի արտգործնախարարը հեռախոսազրույց է ունեցել Ռեքս Թիլերսոնի հետ

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն ԱՄՆ-ի հետ վիզային տրամադրման գործընթացի կարգավորումից հետո հեռախոսազրույց է ունեցել Միացյալ Նահանգների պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հետ: Այս մասին հայտնում է թուրքական T24.com.tr-ը:

Թուրքիայի ԱԳՆ-ի աղբյուրի համաձայն՝ կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, սակայն հեռախոսազրույցի մանրամասները չեն հաղորդվել:

Միացյալ Նահանգների պետդեպարտամենտը հայտարարություն է տարածել այն մասին, որ ԱՄՆ-ն վերականգնում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Թուրքիային: Ի պատասխան նման հայտարարության՝ նմանօրինակ քայլի է գնացել նաև թուրքական կողմը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս