Բաժիններ՝

ԱԱԾ-ն հայտնաբերել է համալսարանի բակում տուփով պայթուցիկ սարքի նմանվող առարկան տեղադրած անձին

ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է 2017թ. դեկտեմբերի 24-ին Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի բակի տոնածառի տակ տուփով պայթուցիկ սարքի նմանվող առարկան տեղադրած անձը: Վերջինս ընդունել է արարքն իր կողմից կատարված լինելու փաստը, հայտնել շարժառիթները:

Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԱԾ մամուլի կենտրոնից, նշված անձը ներկայացվել է դեպքի առթիվ նյութեր նախապատրաստած իրավասու մարմնին` ՀՀ ոստիկանությանը:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի համար կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս