Բաժիններ՝

«Սևիլիան» հայտարարեց Վինչենցո Մոնտելայի նշանակման մասին

Իտալացին պաշտոնապես կգլխավորի իսպանական թիմն այն բանից հետո, երբ կհարթի «Միլանի» հետ պայմանագրի լուծարման հարցերը:

Ինչպես հաղորդում է «Սևիլիայի» պաշտոնական կայքը, կողմերը համաձայնեցրել են պայմանագիրը մինչև 2019թ. հունիս, որը կստորագրվի դեկտեմբերի 29-ին: Մոնտելան պետք է վերջնականապես պայմանավորվի «Միլանի» հետ պայմանագրի լուծարման վերաբերյալ, որտեղից նա հեռացվել էր նոյեմբերին: «Սևիլիայի» գլխավոր մարզչի պաշտոնում 43-ամյա իտալացին կփոխարինի թիմից հեռացված Էդուարդո Բերիցոյին:

«Սևիլիան» անցկացրած 17 խաղերում հավաքելով 29 միավոր՝ զբաղեցնում է Պրիմերայի մրցաշարային աղյուսակի 5-րդ հորիզոնականը: Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչում «Սևիլիան» կխաղա «Մանչեսթեր Յունայթեդի» հետ:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս