Բաժիններ՝

«Մեսսին լավագույնն է, միայն չասեք դա Կրիշտիանուին». Ֆրանչեսկո Տոտտի

«Ռոմայի» լեգենդար հարձակվողը փոխել է տեսակետը, բայց, հնարավոր է, որ կատակ է արել: Տոտտին պատասխանել է ֆուտբոլային գլխավոր հարցին:

«Մեսսին լավագույնն է աշխարհում, բայց միայն չասեք դա Ռոնալդուին:
Ֆուտբոլը փոխվել է՝ այն ժամանակի համեմատ, երբ ես էի խաղում: Ես գերադասում եմ հենց ֆուտբոլը և նրա հետ կապված ռոմանտիզմը, ինչպես դա նախկինում էր: Իսկ հիմա ամեն ինչ հիմնվում է բիզնեսի վրա: Նեյմարը ֆուտբոլիստի ուռճացրած գնի օրինակ է: Վճարել 250 մլն մեկ ֆուտբոլիստի համար, դա չափազանց է: Դա արդեն իրականության սահմաններից դուրս է»,- Տոտտիին է մեջբերում Mundo Deportivo-ն:

Տոտտին ամբողջ կարիերան անցկացրել է «Ռոմայում»՝ «գայլերի» կազմում հանդես գալով 1992-2017թթ.:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս