Բաժիններ՝

Մումբայում առնվազն 15 մարդ է զոհվել հրդեհից

Առնվազն 15 մարդ է զոհվել Հնդկաստանի Մումբայ քաղաքի Kamala Mills առեւտրական կենտրոնի ռեստորաններից մեկում բռնկած հրդեհի հետեւանքով, վիրավորվել են տասնյակ մարդիկ: Այդ մասին հայտնել է NDTV հեռուստաալիքը:

Հրդեհն սկսվել է London Taxi գարեջրատանը դեկտեմբերի լույս 29-ի գիշերը, ինչից հետո կրակն արագորեն տարածվել է շենքի բոլոր 12 հարկերում: Այն լուսանկարներում, որոնք ականատեսները զետեղել են սոցցանցերի իրենց օգտահաշիվներում, երեւում է, որ շենքի վերին մասը լիովին այրվել է:

Ոստիկանության տվյալներով՝ զոհվածների ճնշող մեծամասնությունն աղջիկներ են, որոնք այդ գիշեր ծննդյան օր էին նշում շենքի տանիքի ռեստորաններից մեկում: Նախնական տվյալներով՝ հրդեհի պատճառ է եղել կարճ միացումը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս