«Այսօր ռեկորդ ենք խփել». Կարեն Կարապետյան
                                    Այսօր կառավարության նիստը սովորականից շատ ավելի երկար տևեց: Նիստի վերջում, օրակարգը սպառելուց հետո վարչապետ Կարեն Կարապետյանն արձանագրեց նիստի անսովոր երկար ընթացքը: Նա նշեց, որ քննարկվեց 71 հարց, որից 34-ը` չզեկուցվող:
«Այսօր ռեկորդ ենք խփել: Սա նշանակում է, որ կա՛մ իրականում հոգնել ենք, կա՛մ ընդհանրապես չենք հոգնել»,- նկատեց Կ.Կարապետյանը` շնորհավորելով բոլորին և զգուշացնելով` հաջորդ տարի ռեժիմն ավելի խիստ է լինելու:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    