Բաժիններ՝

«Մի տարի ծրագիր ե՞ք ներկայացնում». Կարեն Կարապետյանը՝ Արծվիկ Մինասյանին

Վարչապետ Կարեն Կարապետյանը Բնապահպանության նախարար Արծվիկ Մինասյանին հանձնարարեց «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման ռազմավարությունը և միջոցառումների ծրագիրը մեկ տարվա փոխարեն ներկայացնել մեկ ամսվա ընթացքում:

Նախարարը գործադիրին ներկայացրեց «Սևան» ազգային պարկի բարեփոխումների և զարգացման հայեցակարգին հավանություն տալու մասին» որոշման նախագիծը և նշեց, որ uահմանված կարգով կառավարություն պետք է ներկայացվի բարեփոխումների և միջոցառումների ծրագիրը:

Վարչապետը հետաքրքրվեց, թե որքա՞ն ժամանակում է ծրագիրը ներկայացվելու: Նախարարը պատասխանեց, որ այն պետք է ներկայացվի 2018 թվականի ընթացքում:

«Մի տարի ծրագիր ե՞ք ներկայացնում»,- արձագանքեց վարչապետը։

Արծվիկ Մինասյանը պարզաբանեց, որ խոսքը վերաբերում է ռազմավարությանն և միջոցառումների ծրագրին:

«Հունվարի վերջ, մե՛կ ամիս», – հանձնարարեց վարչապետը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս