Դեկտեմբերի 25-ին, ժամը 10:32-ին ահազանգ է ստացվել ոստիկանությունից, որ Երևան քաղաքի Տերյան 105/6 հասցեում գտնվող Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի բակում գտնվող տոնածառի տակ կասկածելի արկղ կա. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ընթացիկ տարում մթերումների դիմաց 90 տոկոսով վճարումները կատարվել են: Լրագրողների հետ հանդիպմանը տեղեկացրեց ՀՀ գյուղատնտեսության նախարարի տեղակալ Ռոբերտ Մակարյանը:
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ:
Հայաստանի և Եվրամիության միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի գործնականում իրականացումը որոշիչ է։
«Որևէ մեկը ստուգե՞լ է՝ Վճռաբեկ դատարանի դատավորները ո՞ր բանկերում վարկեր ունեն և ի՞նչ պայմաններով են այդ վարկերը»:
Ուկրաինայի եւ Ռուսաստանի միջեւ սահմանի հատման որոշ վայրերում կենսաչափական վերահսկողությունը կսկսվի դեկտեմբերի 27-ից:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 2.25-ին, հիվանդանոցից ոստիկանության Գյումրիի բաժնում հաղորդում է ստացվել, որ «սուր էկզոգեն թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ իրենց մոտ են տեղափոխվել 1949 թ. ծնված Վարդիթեր Ս.-ն, 1970 թ. ծնված Սմբատ Ս.-ն, 1973 թ. ծնված Անահիտ Ս.-ն, 1992 թ. ծնված Հռիփսիմե Ս.-ն, 1995 թ. ծնված Աբրահամ Ս.-ն և 1998 թ. ծնված Գայանե Ս.-ն:
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել վերսկսել ՄԱԿ-ի կրթության, գիտության ու մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ֆինանսավորումը, որը 2016 թվականի հոկտեմբերին փաստորեն դադարեցվել էր ի նշան Համաշխարհային ժառանգության ցուցակում չինական Նանկին քաղաքում 1937 թվականի կոտորածի վերաբերյալ փաստաթղթերի ընդգրկման որոշման դեմ բողոքի:
Դեկտեմբերի 27-30-ը օդի ջերմաստիճանն ստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
Ինքնահռչակ Կոսովոյի վարչապետ Ռամուշ Խարադինայը գտնում է, որ Ռուսաստանը չի կարող միջնորդ դառնալ Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսությունում, քանի որ ՌԴ-ն վաղուց է մի կողմ քաշվել Կոսովոյի հարցում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ելույթի ժամանակ դահլիճում գտնվող մի երիտասարդ վազելով բարձրացել է բեմ և փորձել գրկախառնվել Էրդողանի հետ: Անսպասելի միջադեպը վախեցրել է Էրդողանին, ու վերջինս ձեռքով հետ է հրել անծանոթին՝ մինչ վրա կհասնեինթիկնապահները:
Ըստ թուրքական «Doğan» լրատվական գործակալության՝ միջադեպը տեղի է ունեցել Թուրքիայի Շըրնաք նահանգում իշխող «Արդարություն և զարգացում կուսակցության» (AKP-ԱԶԿ) նահանգային ժողովին ԱԶԿ առաջնորդ Էրդողանի ելույթի ավարտին:
Վերջին օրերին Շվեյցարիայի եւ Եվրամիության միջեւ խիստ բարդացած հարաբերությունները կարող են համազգային հանրաքվեի թեմա դառնալ:
Կոտայքի մարզում հղի կնոջ բռնաբարության փորձի դեպք է գրանցվել:
Վիետնամում ավելի քան 650 հազար մարդ է տարհանվել երկրի հարավային ծովափին «Թեմբին» թայֆունի մոտենալու պատճառով:
Սաուդյան Արաբիայի իշխանությունները վերջին մի քանի օրվա ընթացքում կալանքից ազատել են առնվազն երկու տասնյակ մարդու, որոնք ավելի վաղ մեղադրվում Էին կոռուպցիայի մեջ:
Դեկտեմբերի 24-ին, ժամը 3.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Գավառի բաժնում հաղորդում է ստացվել, որ «Էկզոգեն թունավորում` շմոլ գազով» ախտորոշմամբ բուժօգնության են տեղափոխվել 1960 թ. ծնված Գայանե Խ.-ն, 2006 թ. ծնված Շուշանիկ Բ.-ն և 2013 թ. ծնված Գայանե Բ.-ն:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ստորագրել է Ազգային ժողովի ընդունած «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ կատարելու մասին, Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում և փոփոխություն կատարելու մասին, «Սննդամթերքի անվտանգության մասին և այլ օրենքներ։
«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է դեկտեմբերի 25-ին Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը:
Դեկտեմբերի 19-ին, ժամը 7.10-ին, հիվանդանոցից ոստիկանության Արաբկիրի բաժնում հաղորդում էր ստացվել, որ բուժօգնության է տեղափոխվել 41-ամյա քաղաքացուհի և հայտնել, որ իրեն ծեծի են ենթարկել:
Թուրքիայի Իզմիր քաղաքում 4,8 բալ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել:
Վրաստանի սեւծովյան Անակլիա քաղաքում սկսվել է խորջրյա նավահանգստի շինարարությունը:
Հայաստանի Հանրապետության նախագահ Սերժ Սարգսյանը դեկտեմբերի 25-ին ստորագրել է հրամանագիր Հայաստանի Հանրապետության՝ մի կողմից, և Եվրոպական միության և ատոմային էներգիայի եվրոպական համայնքի ու դրանց անդամ պետությունների՝ մյուս կողմից, միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի և Հայաստանի Հանրապետության և Եվրոպական միության միջև «Գործընկերության առաջնայնություններ» փաստաթղթի կիրարկումն ապահովող միջոցառումները համակարգող միջգերատեսչական հանձնաժողով ստեղծելու մասին:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ դեկտեմբերի 25-ին ժամը 10:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ:
Ոստիկանության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է կրակոց արձակած անձի ինքնությունը:
Իսրայելում Գվատեմալայի դեսպանատունը Թել Ավիվից կտեղափոխվի Երուսաղեմ:
Ռուսաստանի եւ Ադրբեջանի նախագահներ Վալդիմիր Պուտինը եւ Իլհամ Ալիեւը հեռախոսազրույց են անցկացրել դեկտեմբերի 24-ին:
Պերուի նախագահ Պեդրո Կուչինսկին դեկտեմբերի 24-ին ներում է շնորհել երկրի նախկին ղեկավար Ալբերտո Ֆուխիմորիին, որը 25 տարվա բանտարկության էր դատապարտված մարդու իրավունքների խախտման, կոռուպցիայի եւ «մահվան հեծելավաշտերի» կազմակերպման համար:
Իսպանիայի Ֆիլիպ 6-րդ թագավորը հանդես է եկել ազգին հղված Սուրբծննդյան ուղերձով, որում կոչ է արել Կատալոնիայի անկախության կողմնակիցներին՝ ընթանալ բնականոն գոյակցության ճանապարհով եւ խուսափել առճակատումից։
Ամբողջ աշխարհի կաթոլիկներն, ինչպես նաեւ բողոքականները, անգլիկանները եւ մի շարք ուղղափառներ, որոնք հետեւում են Գրիգորյան օրացույցին, դեկտեմբերի 25-ին նշում են Քրիստոսի Ծնունդը: