Բաժիններ՝

Սաուդյան Արաբիայում ազատել են կոռուպցիայի մեջ մեղադրվող 20 մարդու. WSJ

Սաուդյան Արաբիայի իշխանությունները վերջին մի քանի օրվա ընթացքում կալանքից ազատել են առնվազն երկու տասնյակ մարդու, որոնք ավելի վաղ մեղադրվում Էին կոռուպցիայի մեջ: Այդ մասին դեկտեմբերի 24-ին հայտնել է The Wall Street Journal թերթը:

Հրատարակության աղբյուրների տեղեկությունների համաձայն, ազատվածների թվում են ազդեցիկ անձինք: Մասնավորապես, խոսքը վերաբերում է ֆինանսների նախկին նախարար եւ Սաուդյան Արաբիայի Saudi Aramco պետական նավթընկերության ղեկավարության անդամներից մեկին՝ Աբրահիմ Աբդել Ազիզ ալ Ասաֆին: Նրան մեղադրում էին խարդախության մեջ՝ կապված Մեքքայի մզկիթի ընդարձակման նախագծի հետ:

Կալանքից ազատվածների թվում է արքայազն Թուրքի բեն Հալիդը, ինչպես նաեւ ֆինանսների նախարարի նախկին օգնական եւ Saudi Telecom ընկերության նախկին ղեկավարը: «Նրանք բոլորն ազատ են արձակվել,-հրապարակման մեջ բերվում է սաուդյան պաշտոնյաների թվից հրատարակության աղբյուրի խոսքը:-Ազատ են արձակել առնվազն երկու տասնյակ մարդկանց»: Նա նաեւ նշել է, որ շուտով դատաքննություններ են սկսվելու կոռուպցիայի մեղադրանքով:

Լույս նոյեմբերի 5-ի գիշերը Կոռուպցիայի դեմ պայքարի բարձրագույն կոմիտեն՝ գահաժառանգ արքայազն Մուհամեդ բեն Սալմանի գլխավորությամբ, ձերբակալել եւ կալանքի տակ է դրել թագավորական ընտանիքի տասնյակ անդամների, պետական ծառայողների ու ձեռնարկատերերի՝ նրանց մեղադրելով ֆինանսական ու պաշտոնեական հանցագործությունների մեջ: Ըստ դատախազության տեղեկատվության, հարցաքննվել է շուրջ 200 մարդ:

Ինչպես հայտարարել է գահաժառանգ արքայազնը The New York Times թերթին տված հարցազրույցում, մեղադրյալների 95 տոկոսը համաձայնել է գործարքի մեջ մտնել՝ իր ակտիվների մի մասը փոխանցելով իշխանություններին ազատվելու դիմաց, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս