Բաժիններ՝

Սեբաստիան Կուրցը Թուրքիան չի տեսնում Եվրամիությունում

Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ անհրաժեշտ է դադարեցնել Եվրամիությանն անդամակցելու շուրջ բանակցությունները Թուրքիայի հետ: Այս մասին հայտնում է Deutsche Welle-ն:

«Թուրքիան խախտում է մարդու հիմնարար իրավունքներն ու ազատությունները: Եվրամիությունը չի կարող մնալ դիտորդի դերում՝ ասես ոչինչ էլ չի եղել: Կարծում եմ, որ մասնավորապես վերջին տարիների քաղաքականության հետևանքով Թուրքիան տեղ չունի ԵՄ-ում»,- ասել է Կուրցը:

Կանցլերի կարծիքով՝ արդար կլինի, եթե Թուրքիայի հետ դադարեցվեն անդամակցության շուրջ բանակցությունները:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031