
Քաբուլում առնվազն ութ մարդ է զոհվել պայթյունից, որի պատասխանատվությունն ստանձնել է ԻՊ-ն

«Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումն ստանձնել է դեկտեմբերի 25-ին Աֆղանստանի մայրաքաղաքում տեղի ունեցած պայթյունի պատասխանատվությունը: Այդ մասին հայտնել է Reuters գործակալությունը:
Ավելի վաղ հրապարակված տեղեկատվության համաձայն, մահապարտ ահաբեկիչը պայթուցիկ սարք է գործի դրել Անվտանգության ազգային դիրեկտորատի (Աֆղանստանի հետախուզական ծառայության) շենքի մուտքի մոտ:
«Սինհուա» գործակալությունը, հղում անելով հանրապետության ՆԳ նախարարությանը, հայտնել է, որ գրոհի զոհ է դարձել առնվազն ութ մարդ, եւս երկուսը վերքեր են ստացել: Նշվում է, որ է զոհվածների թվում են ոստիկանության մեկ աշխատակից, մեկ զինվորական, ինչպես նաեւ մի քանի կանայք, որոնք գտնվում էին պայթյունի վայրից ոչ հեռու անցնող մեքենայում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: