Տոկիոն վերսկսում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի ֆինանսավորումը
Ճապոնիայի կառավարությունը որոշում է ընդունել վերսկսել ՄԱԿ-ի կրթության, գիտության ու մշակույթի հարցերով զբաղվող կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ֆինանսավորումը, որը 2016 թվականի հոկտեմբերին փաստորեն դադարեցվել էր ի նշան Համաշխարհային ժառանգության ցուցակում չինական Նանկին քաղաքում 1937 թվականի կոտորածի վերաբերյալ փաստաթղթերի ընդգրկման որոշման դեմ բողոքի:
Իսկ այժմ Տոկիոն փոխել է իր քաղաքականությունը՝ գնահատելով այսուհետեւ քաղաքական լարվածություն առաջացնող հարցերից խուսափելու ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարության մտադրությունը: Այդ մասին դեկտեմբերի 25-ին հայտնել է NHK հեռուստաալիքը:
Կազմակերպության բյուջե Ճապոնիայի՝ 35 մլն դոլարի չափով մուծումը կիրականացվի մինչեւ դեկտեմբերի վերջը: Տոկիոյի կողմից ֆինանսավորման դադարացումը ծանր հարված էր, քանի որ դրան բաժին էր ընկնում ՅՈՒՆԵՍԿՕ-ի եկամուտների 10,8 տոկոսը, հաղորդել է ՏԱՍՍ-ը: