
Ամբողջ աշխարհի կաթոլիկները նշում են Քրիստոսի Ծննդյան տոնը

Ամբողջ աշխարհի կաթոլիկներն, ինչպես նաեւ բողոքականները, անգլիկանները եւ մի շարք ուղղափառներ, որոնք հետեւում են Գրիգորյան օրացույցին, դեկտեմբերի 25-ին նշում են Քրիստոսի Ծնունդը: Գլխավոր ժամերգությունը տեղի է ունեցել դեկտեմբերի 24-ին Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում։
Այն գլխավորել է Հռոմի Ֆրանցիսկոս պապը, Սուրբ Ծննդյան պատարագը հեռարձավել է Իտալիայի եւ մի քարք այլ երկրների հեռուստատեսության ուղիղ եթերով:
Կաթոլիկական Սուրբ Ծննդյան գլխավոր իրադարձությունը Հռոմի կաթոլիկ եկեղեցու հովվապետի ուղերձն է «Ուրբի Էտ Օրբի» («Աշխարհին եւ քաղաքին»), որով Ֆրանցիսկոսը հանդես կգա դեկտեմբերի 25-ի կեսօրին (Երեւանի ժամանակով 15:00-ին): Որպես կանոն, բացի Սուրբ Ծննդյան ավետումից, քահանայապետը արծարածում է արդիականության սուր հարցեր:
Աշխարհում միայն կաթոլիկների թիվը հասնում է 1 միլիարդ 200 միլիոնի, հաղորդել է ՏԱՍՍ-ը: