Բաժիններ՝

Վիետնամում ավելի քան 650 հազար մարդ է տարհանվել «Թեմբին» թայֆունի պատճառով

Վիետնամում ավելի քան 650 հազար մարդ է տարհանվել երկրի հարավային ծովափին «Թեմբին» թայֆունի մոտենալու պատճառով: Ինչպես դեկտեմբերի 25-ին հայտնել են Տարերային աղետների հետեւանքների դեմ պայքարի ազգային համակարգող կոմիտեում, սպասվում է, որ լույս դեկտեմբերի 26-ի գիշերը «Թեմբին»-ը կհասնի Մեկոնգ գետի դելտայի տարածաշրջան։

Ներկայում հարավային նահանգների իշխանությունները տարերքի հնարավոր հարվածներից տեղի բնակչությանը պաշտպանելու ընդգրկուն աշխատանքներ են իրականացնում: Սաստիկ անձրեւները կարող են հրահրել ջրհեղեղներ ու սողանքներ, ինչպես դա տեղի ունեցավ Ֆիլիպինների հարավում: Այնտեղ «Թեմբին»-ը վերջին օրերին շուրջ 200 մարդու զոհվելու եւ զգալի ավերածությունների պատճառ է դարձել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս