Բաժիններ՝

Կոսովոյում դեմ են Սերբիայի հետ բանակցություններում Մոսկվայի միջնորդությանը

Ինքնահռչակ Կոսովոյի վարչապետ Ռամուշ Խարադինայը գտնում է, որ Ռուսաստանը չի կարող միջնորդ դառնալ Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսությունում, քանի որ ՌԴ-ն վաղուց է մի կողմ քաշվել Կոսովոյի հարցում, տեղեկացնում է ՌԻԱ Նովոստիին:

Անցած շաբաթ Սերբիան Ռուսաստանին առաջարկել Է միջնորդ դառնալ Պրիշտինայի հետ բանակցություններում, եթե կոսովցի ալբանները պնդեն այդ գործընթացքում ԱՄՆ-ի ներգրավմանը:

«Ռուսաստանը ոչ մի դեր չունի այստեղ, եւ ո՛չ անհրաժեշտ է, ո՛չ էլ ընդունելի՝ բերել մեկին, ով ոչ մի կերպ ներգրավված չէ»,-հայտարարել է Խարադինայը «Ազատ սերբական ձեւով» ծրագրին տված հարցազրույցում, որը սերբերենով տարածվում է Կոսովոյի հեռուստաալիքներում:

Նրա գնահատմամբ՝ Կոսովոյի ճգնաժամի լուծման գործընթացում միշտ էլ ներգրավված են եղել Եվրամիությունն ու ԱՄՆ-ը, «իսկ Ռուսաստանն ինքն է ընկրկել»: Միաժամանակ Խարադինայն ընդգծել է ԱՄՆ-ի դերը, որը, նրա խոսքով, միշտ ուղեկցել է Բելգրադի եւ Պրիշտինայի երկխոսությանը: Կոսովոյի վարչապետը նշել է, որ խնդրելու է Վաշինգտոնի ավելի մեծ ներգրավվածությունն այդ գործընթացում՝ որպես համաձայնագրերի իրագործման երաշխավորի, եւ երկրամասի խաղաղության ու անվտանգության ապահովման երաշխավորի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս