
«Ջերմաստիճանը բարձրանալու է 4-5 աստիճանով». Գագիկ Սուրենյան

Դեկտեմբերի 27-30-ը օդի ջերմաստիճանն ստիճանաբար կբարձրանա 4-5 աստիճանով: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ՀՀ ԱԻՆ «Հիդրոմետ» ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը։
«Մի քիչ էլ դիմացեք այս ցրտերին, քանի որ օդի ջերմաստիճանը 27-30-ն աստիճանաբար բարձրանալու է 4-5 աստիճանով»,- գրել է նա։