Գվատեմալայի նախագահը հայտարարել է Իսրայելում դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու մասին
Իսրայելում Գվատեմալայի դեսպանատունը Թել Ավիվից կտեղափոխվի Երուսաղեմ: Այդ մասին իր Facebook-ում հայտնել է կենտրոնամերիկյան պետության նախագահ Ջիմմի Մորալեսը:
«Գվատեմալայի թանկագին ժողովուրդ, այսօր ես խոսեցի Իրայելի վարչապետ Բենիամին Նաթանյահուի հետ,- գրել է Մորալեսը:- Գլխավոր թեմաներից մեկը դարձավ Գվատեմալայի դեսպանատան վերադարձը Երուսաղեմ: Ես ձեզ հայտնում եմ, որ ցուցում եմ տվել արտաքին գործերի նախարարությանը՝ համապատասխան աշխատանք սկսել, որպեսզի դա արվի»:
Դեկտեմբերի 21-ին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 128 ձայնի մեծամասնությամբ որոշում է ընդունել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու բանաձեւի դեմ: Փաստաթղթին դեմ էին քվեարկել ինը երկիր, այդ թվում՝ Գվատեմալան, Հոնդուրասը, Իսրայելը, Մարշալյան կղզիները, Միկրոնեզիան, Նաուրուն, Պալաուն, ԱՄՆ-ը եւ Տոգոն, եւս 35 պետություններ ձեռնպահ են մնացել, հաղորդել է ՏԱՍՍ-ը: