
Շվեյցարիայի նախագահը չի բացառել ԵՄ-ի հետ հարաբերությունների շուրջը հանրաքվեի անցկացումը

Վերջին օրերին Շվեյցարիայի եւ Եվրամիության միջեւ խիստ բարդացած հարաբերությունները կարող են համազգային հանրաքվեի թեմա դառնալ: Այս մասին հայտարարել է երկրի նախագահ Դորիս Լոյտհարդը դեկտեմբերի 24-ին SonntagsBlick թերթում հրապարակված հարցազրույցում:
«Սկզբունքային քվեարկությունը կարող է օգտակար լինել»,- նշել է նա՝ հավելելով, որ Շվեյցարիային անհրաժեշտ է «պարզել Եվրոպայի հետ հարաբերությունները», եւ «իմանալ, թե ինչ ուղղությամբ շարժվել»:
Բեռնը խիստ բացասաբար է արձագանքել դեկտեմբերի 21-ին Եվրամիության ընդունած որոշմանը՝ շվեյցարական բորսայական իրավունքի համարժեքության ճանաչման ժամկետը մեկ տարի ժամկետով սահմանափակելու մասին, որը երկրի ֆինանսիստների համար նշանակում է Եվրամիությունում գրանցված բաժնետոմսերի գնման եւ վաճառքի սահմանափակում:
Շվեյցարիայում Բրյուսելի գործողությունները գնահատել են որպես խտրական միջոց՝ միտված Շվեցարական Կոնֆեդերացիայի՝ որպես ֆինանսական