Սյունիքում շարունակում են թափուր մնալ բժիշկների աշխատատեղերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «Սյունիքի մարզում աշխատանք փնտրողների թիվը կազմում է 3,6 հազար մարդ, որը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 1,9%-ով: Այս մասին «Փաստը» տեղեկացավ Զբաղվածության պետական գործակալությունից:

Գործազուրկների թվաքանակը կազմում է աշխատանք փնտրողների 91,6%–ը կամ 3,3 հազար մարդ: Այս ցուցանիշը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ նվազել է 16,5%-ով: Գործազուրկների թվաքանակում կանանց տեսակարար կշիռը կազում է 68,9%, երիտասարդներինը՝ 20,1%, հաշմանդամություն ունեցող անձանցը՝ 5,2%, գյուղաբնակներինը՝ 34,4%:

Հետբուհական եւ բարձրագույն կրթություն ունեցողների թիվը կազմում է գործազուրկների թվի 10,4%-ը, թերի բարձրագույնը՝ 26,3%-ը:

Վիճակագրության համաձայն՝ գործազուրկների թվաքանակում մեծ թիվ են կազմում կրթության, առողջապահության, տնտեսագիտության եւ կառավարման ոլորտի մասնագետները: Մասնագիտություն չունեցող անձինք կազմում են գործազուրկների թվաքանակի 54,5%-ը:

Ըստ տարիքային ցենզի՝ գործազուրկների թվում 16-29 տարեկանները կազմում են 20,1%–ը, 30-44 տարեկանները՝ 39,3%–ը, 45-54 տարեկանները՝ 21,6%–ը, 55–ից բարձր տարիքի անձինք` 19%-ը:

Մարզում շարունակում են թափուր մնալ բժիշկների աշխատատեղերը: Միեւնույն ժամանակ ներկայում աշխատաշուկայում պահանջարկված են սպասարկման ոլորտի՝ տնային տնտեսության վարման ծառայություններ մատուցող, հանրային սննդի կազմակերպությունների աշխատողները, այլ անհատական՝ ծառայություններ մատուցողները, խանութների վաճառողները, եւ ապրանքների ցուցադրողները, գեղարվեստական արհեստների եւ գեղարվեստական արդյունաբերության այլ տեսակների արտադրությունների բանվորները, մետաղից, փայտից, մանածագործվածքից եւ այլ նյութերից արտադրատեսակների պատրաստման եւ վերականգնման բանվորները եւ սննդի արդյունաբերության մասնագետները»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս