Բաժիններ՝

Ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. վարորդին և ուղևորին տեղափոխել են հիդրոէլեկտրոկայան

Դեկտեմբերի 18-ին՝ ժամը 21:39-ին, տեղեկություն է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքից վերև գտնվող հիդրոէլեկտրոկայանի մոտակայքում «IFA» մակնիշի ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ «IFA» մակնիշի 16 LS 379 պետհամարանիշով ավտոմեքենան արգելափակվել է ցեխակույտում. արգելափակումից դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

Փրկարարները վարորդին և ուղևորին տեղափոխել են հիդրոէլեկտրոկայան՝ գիշերակացի:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031