
Քանյե Ուեսթը փողոց է դուրս եկել գաղտնի մարզակոշիկներով

Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթին փողոցում լուսանկարել են Yeezy Boost նոր մարզակոշիկներով, որոնք դեռեւս չկան վաճառքում:
Այդ մասին հայտնել է HypeBeast-ը: 700 Wave Runners մոդելի թողարկումն ազդարարված էր օգոստոսին, սակայն վաճառքում հայտնվել էին միայն մոխրագույն մարզակոշիկներ: Երաժշտի հագին եղել է հենց այդպիսի զույգ, միայն սեւ գույնի: Կոշիկի թողարկման ամսաթիվը եւ դրա արժեքը չեն հաղորդվում: