Բաժիններ՝

Google-ի նոր հավելվածները՝ տեսանյութերի, սելֆիների և կոմիքսների սիրահարների համար

Google-ը ներկայացրել է նոր հավելվածներ՝ լուսանկարների և տեսանյութերի սիրահարների համար:

Storyboard-ը վերածում է տեսանյութը կոմիքսի, Selfissimo-ն սելֆիների սիրահարների համար է, իսկ Scrubbies-ը iPhone-ի սիրահարներին հնարավորություն է տալիս շատ արագ անել հիմա շատ տրենդային դանդաղեցված տեսանյութերը:

Storyboard

Հավելվածը շատ հարմար է կարճ տեսանյութերի համար: Այն տեսանյութը դարձնում է փոքրիկ կոմիքս: Դուք կարող եք ընտրել ձեր ցանկացած ձևույթները: Կոմիքսները պահպանվում են հեռախոսում, և դուք կարող եք կիսվել դրանցով այլ հավելվածների միջոցով:

Կարդացեք նաև

Selfissimo

Հավելվածը մեխանիկորեն նկարում է, երբ դուք փոխում եք դիրքը: Հավելվածը, սակայն, օգտագործվում է միայն սելֆիների դեպքում:

Լուսանկարների շարքը պահպանվում է հեռախոսում կոլաժի տեսքով: Բոլոր լուսանկարները սև և սպիտակ են:

Ցանկության դեպքում կարելի է պահպանել որոշ նկարներ առանձին:

Scrubbies

Հավելվածի միջոցով հնարավոր է արագացնել և դանդաղեցնել տեսանյութերը: Դանդաղ տեսանյութերը ստանում են նաև հետաքրքիր էֆեկտներ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս