ՀՀ-ում բանկային ոլորտը ծաղկում է. տրամադրում են բավական մեծ տոկոսադրույքներով, քան նշված է նրանց գովազդներում. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Պատահական չէ, որ Հայաստանում այսօր հիմնականում բանկային ոլորտն է ծաղկում. դժվար է գտնել մի ընտանիք, որ վարկ չունենա: Իսկ վարկերն էլ բանկերը տրամադրում են բավական մեծ տոկոսադրույքներով, շատ ավելի մեծ, քան նշված է նրանց գովազդներում:

Օրինակ՝ առեւտրային բանկերն ուսանողական վարկերն առաջարկում են տարեկան 11-12 տոկոսից սկսած: Սակայն «Ժողովուրդ» օրաթերթը, ուսումնասիրելով բանկերի կողմից ուսանողական վարկերի տրամադրման կարգը, պարզեց՝ վերջնարդյունքում փաստացի տոկոսադրույքը շատ ավելի բարձր է՝ մինչեւ 24-25 տոկոս: Վարկի առավելագույն գումարը ուսման ողջ ժամկետի համար 1 մլն 800 հազար դրամ է, իսկ տարեկան տրանշը` 450 հազար դրամից ոչ ավելի։

Ընդ որում, անգամ նման պայմաններով հեշտ չէ վարկ ստանալը. հարկավոր է երկու երաշխավոր, որոնցից մեկը պարտադիր պետք է ուսանողի ծնողներից մեկը լինի: Իսկ ամենակարեւորն այն է, որ ուսանողը եւ երաշխավորները լավ վարկային պատմություն ունենան։ Հակառակ դեպքում բանկը կմերժի վարկի տրամադրումը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս