Բաժիններ՝

Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության դիմաց խոշոր ցույց է կազմակերպվել

Ստամբուլում Միացյալ Նահանգների գլխավոր հյուպատոսության առջև բողոքի ցույց է կազմակերպվել՝ ընդդեմ Երուսաղեմն Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման: Այս մասին հայտնում է թուրքական Diken պարբերականը:

Հյուպատոսարանի աշխատակիցներն անվտանգության խստացված միջոցներ են ձեռնարկել: ԱՄՆ դիվանագիտական ներկայացուցչության մոտ հավաքվածները Միացյալ Նահանգների ու Իսրայելի դեմ հայտարարություններ ու կոչեր են արել: Հայտարարություններից մեկի մեջ, մասնավորապես, ասվում էր. «Երուսաղեմը լինելու է ոչ թե Իսրայելի մայրաքաղաքը, այլ գերեզմանը»:

Ակցիայից հետո հավաքվածներն առանց որևէ միջադեպի հեռացել են հյուպատոսարանի դիմացից:

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեկտեմբերի 6-ին հայտարարել է, որ պաշտոնապես ընդունում է Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք: Այս փաստի առնչությամբ ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունը Թել Ավիվից տեղափոխվելու է Երուսաղեմ:

Այս հայտարարությանը պաշտոնական Անկարան խիստ արձագանք է տվել: Թուրքիայի ԱԳՆ-ից որոշումն «անպատասխանատու» են որակել:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս