Բաժիններ՝

ԱԺ-ն հաստատեց Վերահսկիչ պալատի 2018թ. տարեկան գործունեության ծրագիրը

Ազգային ժողովը քվեարկությամբ հաստատեց Վերահսկիչ պալատի 2018թ. գործունեության ծրագիրը: ՎՊ գործունության տարեկան ծրագիրը հաստատելու մասին հարցին կողմ քվեարկեց 91, դեմ՝ 7 պատգամավոր:

Վերահսկիչ պալատի տարեկան ծրագրի նախագծում առանձնացված են մի շարք ոլորտներ, որտեղ նախատեսվում է իրականացնել համալիր ուսումնասիրություն՝ ընդգրկելով բոլոր ուղղությունները: 2018 թ. գործունեության ծրագրի նախագծում Վերահսկիչ պալատի խորհրդի բոլոր անդամների առաջարկությամբ ընդգրկվել են Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարությունը, Արտակարգ իրավիճակների նախարարությունը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունը, Բնապահպանության նախարարությունը, ինչպես նաև Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունը, ԵԱՏՄ հանձնաժողովը, դատարանը և ԵԱՏՄ անդամ երկրների ներմուծման մաքսատուրքերը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031