
ԱԺ նիստը՝ ուղիղ

Ազգային ժողովում մեկնարկել է խորհրդարանական հերթական քառօրյայի չորրորդ նիստը: Գրանցվել է 88 պատգամավոր:
Նիստի մեկնարկին քվեարկության կդրվեն նախորդ օրը քննարկված մեկ տասնյակից ավել օրենսդրական նախաձեռնություններ:
Դեկտեմբերի 8-ի նիստում քվեարկության կդրվի նաև ՀՀ 2018թ. պետական բյուջեի նախագիծը, ինչպես նաև ընտանիքում բռնության դեմ պայքարի և դրա կանխարգելման մասին օրենքի նախագիծը, ՀՀ Վերահսկիչ պալատի 2018թ. գործունեության ծրագիրը ի գիտություն ընդունելու հարցը, «Հաշվեքննիչ պալատի մասին»- օրենքի նախագիծը՝ հարակից նախագծերի փաթեթով և այլն: