
Ռոբերտ Քոչարյանի որդու ընկերությունից մեծ գումարներ են հափշտակել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է․ «ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին պատկանող «Նաիրի ինշուրանս» ընկերությունից վերջերս մեծ գումարներ են հափշտակել: Իսկ հափշտակողներն էլ եղել են այդ ընկերության գործակալները:
Ինչպես հայտնի դարձավ «Ժողովուրդ» օրաթերթին, անհատ ձեռնարկատեր Արեգ Հովհաննիսյանը պայմանագիր է կնքել «Նաիրի ինշուրանսի» հետ, ըստ որի՝ ձեռք է բերել վերջինիս անունից վկայագրեր կնքելու իրավունք, նաեւ պարտավորվել դրա դիմաց ստացված գումարները փոխանցել ընկերության հաշվին: Սակայն Հովհաննիսյանը խաբել ու գումարներն այդպես էլ ընկերությանը չի փոխանցել:
Խոսքը մոտ 500 հազար դրամի մասին է: Վարորդների վճարած գումարից 100 հազար դրամը վերցրել է որպես գործակալի միջնորդավճար, 67 հազար 200 դրամը փոխանցել ընկերության հաշվեհամարին, իսկ մնացած 504 հազար դրամը յուրացրել: Նրա դեմ հարուցվել է քրեական գործ, եւ հիմա Հովհաննիսյանը մեղադրյալի աթոռին է»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Ժողովուրդ» թերթի այսօրվա համարում: