
Աշխատակազմի ղեկավար Արամ Մկրտչյանը 33 միլիոն դրամ է հայտարարագրել. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Կառավարությանն առընթեր քաղաքաշինության պետական կոմիտեի աշխատակազմի ղեկավար Արամ Մկրտչյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել իր՝ պաշտոնը ստանձնելու 2017 թ. հայտարարագիրը:
Մկրտչյանը հայտարարագրել է չորս անշարժ գույք՝ երկու հողամաս և մեկական բնակարան ու ավտոտնակ: Նրա սեփականությունն է համարվում նաև «MERCEDES–BENZ E 320» մակնիշի ավտոմեքենան:
Դրամական միջոցները պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ կազմել են 11 միլիոն դրամ, 23 հազար ամերիկյան դոլար ու 21 հազար եվրո: Եկամուտներն էլ ստացվել են աշխատավարձից ու կազմել 1 միլիոն 702 հազար դրամ:
Մկրտչյանը մինչ նշանակումը մոտ մեկ տարի՝ 2016–2017 թթ., կոմիտեի աշխատակազմի ղեկավարի պաշտոնակատարն էր, իսկ մինչ այդ էլ՝ ղեկավարի տեղակալը: Դեռևս 1995 թ. էլ ընտրվել է Ազգային ժողովի առաջին գումարման պատգամավոր»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: