Բաժիններ՝

Հրդեհ Շիրակ գյուղում. սատկել է 9 խոշոր եղջերավոր անասուն և 25 հավ

Դեկտեմբերի 4-ին՝ ժամը 21:28-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Շիրակ գյուղում այրվում է անասնագոմի տանիք: Դեպքի վայր է մեկնել երկու մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Շիրակ գյուղի 6-րդ փողոցի տներից մեկի բակում գտնվող անասնագոմի տանիքում: Հրդեհը մեկուսացվել է ժամը 22:18-ին, մարվել՝ 01:26-ին:

Անասնագոմի տանիքից այրվել է 20 քմ հատված և փլուզվել՝ 30 քմ, սատկել է 9 խոշոր եղջերավոր անասուն և 25 հավ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031