Ուսանողների հետ խոստացված հանդիպումը կարող է չկայանալ. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Կառավարության ներկայացուցիչների եւ տարկետման վերացման դեմ պայքարող ուսանողների խոստացված հանդիպումը կարող է չկայանալ։

«Հանուն գիտության զարգացման» խմբի ներկայացուցիչների հետ ԱԺ-ում տեղի ունեցած կլոր սեղանի ընթացքում պայմանավորվածություն էր ձեռք բերվել, որ երկշաբաթյա ժամկետում ուսանողներն իրենց առաջարկները կհղկեն, որպեսզի կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ օրենքին առնչվող ենթաօրենսդրական ակտերում համապատասխան փոփոխություններ պարտադրեն։

Նոյեմբերի 22-ին հրավիրված քննարկումից հետո ուսանողները բուհերում են քննարկումներ կազմակերպում, ոչ պաշտոնական հանդիպումներ են ունենում պատկան օղակների ներկայացուցիչների հետ։

Օրերս ուսանողներին առաջարկվել է մինչեւ մարտ ամիս համատեղ աշխատել, մշակել փաստաթուղթ, որը վերաբերում է բացառիկ ունակություններով ուսանողների տարկետմանը։ Ուսանողները պնդել են, որ աշխատանքներն ավարտին հասցվեն մինչեւ դեկտեմբերի վերջը, սակայն պաշտոնյաները հակված են հետաձգել։

Այսօր կամ վաղը ուսանողներին պատասխան կտրվի, որից հետո նրանք կորոշեն իրենց անելիքները։ Այս պահին դեռ գործողությունների պլան մշակված չէ, որոշումները կայացնում են ըստ իրավիճակի»։

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031