Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ դեկտեմբերի 6-ին Վիեննայում հանդիպելու է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների, ինչպես նաև Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:
Կառավարության որոշմամբ նախատեսվում է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքից 1158.85 քառ. մետր մակերեսով մասը հետ վերցնել և ամրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Վրաստանի ենթակառուցվածքների և տարածքային զարգացման նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ նոյեմբերի 30-ին՝ ժամը 15:00-ի դրությամբ, Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրասնպորտային միջոցների համար։
Աշխատանքային այցով Բելառուսի Հանրապետությունում գտնվող նախագահ Սերժ Սարգսյանն այսօր Մինսկում մասնակցում է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին, որն անցկացվում է նախ նեղ կազմով, ապա պաշտոնական պատվիրակությունների մասնակցությամբ լիագումար նիստի ձևաչափով:
Նոյեմբերի 30-ին, ժամը 15:18-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Ծարավ աղբյուրի փողոցում գտնվող «Նոր զովք» սուպերմարկետի պահեստում տեղի է ունեցել պայթյուն:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, որն ավելի վաղ զբաղեցրել է պետության ղեկավարի պաշտոնը, չի պլանավորում մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին:
Ամփոփվեցին երեք տարի իրականացվող «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում և կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքները։
Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծի վերաբերյալ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամների առաջարկների մի մասն է ընդունվել։ Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։
2017 թվականի «Եվրոպայի կինը» կոչումը «կինն իշխանության մեջ» անվանակարգում շնորհվել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար իտալուհի Ֆեդերիկա Մոգերինիին:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց Անտառային ոլորտի բարեփոխումների հայեցակարգին, ռազմավարությանը և միջոցառումների ցանկին:
Հայկական շախմատի առաջատար, աշխարհի գործող գավաթակիր Լևոն Արոնյանը երկրորդն է ՖԻԴԵ-ի վարկանիշային աղյուսակում:
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով իր պրեմիում դասի հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների և ծառայությունների շարքը, գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը: Հաճախորդներին, որոնք ձևակերպում են «Արտոնյալ» փաթեթը, տրամադրվում է անհատական սպասարկում:
Նոյեմբերի 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-5-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 01 հերթապահ խումբը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ կանչով մեկնել են Սարի Թաղի 18 փողոցի թիվ 69 տուն, որտեղ խոհանոցի հատակին հայտնաբերվել է տղամարդու դի:
Արդշինբանկը հայտարարում է, որ այսուհետ հնարավորություն է ընձեռնում համալրել Բանկում սպասարկվող բանկային հաշիվները, ինչպես նաև մարել վարկային պարտավորությունները Իդրամի 170 ինքնասպասարկման տերմինալների միջոցով՝ 24/7 ռեժիմում:
«Ոչ միայն բարձրաստիճան անձը, այլ նաև նրա կինը, երեխաները ևս պետք է ներկայացնեն գույքի և եկամուտների հայտարարագիր: Սա է հիմնական գործիքը։ Այստեղ հեծանիվ հորինել պետք չէ։ Վտանգավոր է օգտագործել այն գործիքները, որոնք մերժված են ամբողջ աշխարհում»:
ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է լուծարել Արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմի բնակչության պաշտպանության քաղաքականության ծրագրերի և տեղեկատվական հոսքերի կառավարման, իրավաբանական, արտաքին կապերի վարչությունները, հավատարմագրման և լիցենզավորման գործակալությունը, «Սեյսմիկ պաշտպանության ծառայություն» գործակալությունը:
ՀՀ կառավարությունը զոհված և առաջին, երկրորդ և երրորդ կարգի հաշմանդամ զինծառայողների ընտանիքների բնակարանային պայմանների ապահովման նպատակով կհատկացնի 1,5 մլրդ դրամ:
«Մենք սահմանափակել ենք հայտարարատու պաշտոնատար անձանց կողմից կանխիկ գործարքների կատարումը որոշակի գումարով, քրեականացրել ենք ապօրինի հարստացումը, մտցրել ենք այնպիսի ինստիտուտներ, որոնք նաև այս եկող տարվա ընթացքում պետք է զարգանան ավելի շատ, ստեղծել անանուն պլատֆորմներ ազդարարների համար, այսինքն՝ ցանկը բավականին մեծ է»։
ՀՀ կառավարությունը հաստատեց բարձրագույն ուսումնական հաստատությունների բակալավրի ու անընդհատ և ինտեգրացված կրթական ծրագրերով (առկա, հեռակա) 2018/2019 ուսումնական տարվա մասնագիտությունների և ընդունելության քննությունների ցանկը:
Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն աշխատանքային այցով ժամանել է Մինսկ՝ մասնակցելու Մինսկում կայանալիք Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) հավաքական անվտանգության խորհրդի նստաշրջանին:
Հայաստանի ռազմական համագործակցությունը Ռուսաստանի հետ հավասարաչափ կարևոր է թե՛ Ռուսաստանի, թե՛ Հայաստանի համար: Այս կարծիքին է քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը, որն այսօր լրագրողների հետ հանդիպմանը նկատեց, որ այս համագործակցության մեջ չկա ավելի շատ շահող կողմ, այլ կա հավասարաչափ իրականացվող գործընկերություն:
Այդ հարցն ինձ շատ են տվել։ Դա կապված էր և՛ մեր աշխատանքային գրաֆիկի հետ, որովհետև բոլորս հիմա շատ զբաղված ենք, և՛ խումբը բավականին պասիվացել էր՝ համերգների և գործունեության առումով։ Ես զգացի, որ ստեղծագործելու առումով ինձ մոտ դադար է տեղի ունենում, և 2 տարի առաջ սկսեցի իմ առանձին նախագիծը։
Խոշտանգման դեպքի վերաբերյալ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռք բերված բավարար ապացույցներով հիմնավորվել է, որ ՀՀ ոստիկանության Տավուշի մարզային վարչության Իջևանի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի պետը 2017 թվականի հոկտեմբերի 4-ին խոշտանգել է Տավուշի մարզի բնակիչ Ժորա Սիմոնյանին:
Նոյեմբերի 30-ին, ժամը 08:48-ին ահազանգ է ստացվել, որ Վայոց ձորի մարզի Ջերմուկ քաղաքի Ձախ ափ թաղամասում տեղի է ունեցել ՃՏՊ՝ «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենան բախվել է էլ.սյանը:
2015 թվականի դեկտեմբերի 3-ին կառավարությունը իր1456-Ն որոշմամբ սահմանեց ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողների պարենային ապահովության կարգը (սննդակարգը):
«Ադրբեջանն այսօր պատերազմ սկսելու ավելի լուրջ պատճառներ ունի, քան կային ապրիլին»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
ՀՀ կառավարությունը հավանություն տվեց ՀՀ պետական բյուջեի նկատմամբ դրամային պարտավորությունների մասով պարտապանին սնանկ ճանաչելու վերաբերյալ դիմում ներկայացնելուց ձեռնպահ մնալու մասին որոշման նախագծին:
Նոյեմբերի 30-ի գիշերը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ, 30-ին՝ կեսօրից հետո, սպասվում է տեղումների դադար: Դեկտեմբերի 1-4-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
«Կարծում եմ՝ բոլորի համար ակնհայտ է, որ թե՛ Հարավային Կովկասը, թե՛ հարակից շրջանները լուրջ վերափոխումների փուլում են գտնվում, ու այդ վերափոխումներն իրենց մեջ ինչպես՝ հնարավորություններ, այնպես էլ՝ սպառնալիքներ են ենթադրում»: