Սպանություն Երևանում. իր տանը հայտնաբերվել է նախկինում 6 անգամ դատապարտված, «Կճո» մականվամբ 64-ամյա տղամարդու դին
Այսօր՝ նոյեմբերի 30-ին, սպանություն է տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:30-ի սահմաններում Երևանի 1-03 շտապօգնության թիվ 01 հերթապահ խումբը Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիիվ կառավարման կենտրոն ահազանգել է, որ կանչով մեկնել են Սարի Թաղի 18 փողոցի թիվ 69 տուն, որտեղ խոհանոցի հատակին հայտնաբերվել է տղամարդու դի:
Ւնչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետի օպերգծով տեղակալ, Ոստիկանության գնդապետ Արտակ Պողոսյանի գլխավորությամբ:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տեղի ունեցածը սպանություն է և սպանվածը 64-ամյա նշված տան բնակիչ Գագիկ Հովհաննիսյանն էր:
Դեպքի վայրում հավաքվածներն ասում էին, որ սպանվածը նախկինում 6 անգամ եղել է դատապարտված և նրան ավելի շատ ճանաչում են «Կճո» մականվամբ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։