
Մեդվեդևը բացառեց իր մասնակցությունը նախագահական ընտրություններին

Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը, որն ավելի վաղ զբաղեցրել է պետության ղեկավարի պաշտոնը, չի պլանավորում մասնակցել 2018 թվականի նախագահական ընտրություններին:
Այդ մասին հայտնել է ՌԻԱ Նովոստին: «Ինչ վերաբերում է անձամբ ինձ, ապա ընթացիկ քաղաքական շրջանում, ընթացիկ քաղաքական սեզոնում ես ինձ այդ կարգավիճակում չեմ տեսնում: Բայց աշխատել, բնականաբար, կշարունակեմ»,-ասել է Մեդվեդեւը: