Բաժիններ՝

«Եթե պաշտոնյայի զավակը հաջողակ բիզնեսմեն է, ապա պետք չէ հեռուն գնացող հետևություններ անել». Դավիթ Հարությունյան

«Հասկանում եմ, որ կա հանրային բացասական ընկալում՝ հատկապես հաշվի առնելով տնտեսական զարգացումը, բայց չեմ կարող միանշանակ համաձայնել այն հանգամանքի հետ, որ, եթե ինչ-որ մի պաշտոնյայի զավակ զբաղվում է բիզնեսով և հաջողակ բիզնեսմեն է, ապա անմիջապես մենք պետք է այստեղից հեռուն գնացող հետևություններ անենք»,- այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց Դավիթ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպե՞ս է գնահատում, որ շատ նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ կուտակել են մեծ հարստություններ, նրանց զավակները զբաղվում են բիզնեսով, որոնք, հնարավոր է, արտոնություններ ունեն:

Ըստ նրա՝ պաշտոնյայի ընտանիքի մերձավոր կամ ամենանեղ շրջանակը ևս դարձել է գույքի և եկամուտների հայտարարատու, ու դա կոռուպցիայի դեմ իրականացվող քայլերից մեկն է.

«Ոչ միայն բարձրաստիճան անձը, այլ նաև նրա կինը, երեխաները ևս պետք է ներկայացնեն գույքի և եկամուտների հայտարարագիր: Սա է հիմնական գործիքը։ Այստեղ հեծանիվ հորինել պետք չէ։ Վտանգավոր է օգտագործել այն գործիքները, որոնք մերժված են ամբողջ աշխարհում»:

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս