ԱԻՆ-ին պատկանող 1158.85 քառ. մետր մակերեսով տարածքը կօտարվի
Կառավարության որոշմամբ նախատեսվում է «ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին ամրացված պետական սեփականություն հանդիսացող վարչական շենքից 1158.85 քառ. մետր մակերեսով մասը հետ վերցնել և ամրացնել «ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության աշխատակազմ» պետական կառավարչական հիմնարկին:
Որոշմամբ թույլատրվում է Պետգույքի կառավարման վարչությանը` պետական սեփականություն հանդիսացող Երևան քաղաքի Լեոյի փողոց թիվ 54 հասցեում գտնվող 2503.4 քառ. մետր մակերեսով վարչական շենքը և 55.9 քառ. մետր մակերեսով կաթսայատունը, ինչպես նաև դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.12 հեկտար մակերեսով հողամասն օտարել մրցույթով:
Մրցույթով օտարման ենթակա գույքի նվազագույն գինը սահմանվում է՝ գնահատված արժեքի 100 տոկոսի չափով՝ 515 մլն 890 հազար դրամ: Մրցույթով օտարման անհրաժեշտ նվազագույն ներդրումների չափ է սահմանվում 1 մլն դոլարին համարժեք դրամը:
Գնորդը պարտավոր է նաև վճարել գույքի զբաղեցրած, օգտագործման ու սպասարկման համար հատկացված 0.12 հեկտար մակերեսով հողամասի կադաստրային արժեքը` 30 մլն 420 հազար դրամ: