Զինծառայողի օրական սննդակարգը ավելի փոքր է, քան ոստիկանինը (աղյուսակ)
2015 թվականի դեկտեմբերի 3-ին կառավարությունը իր1456-Ն որոշմամբ սահմանեց ՀՀ պաշտպանության նախարարության, ոստիկանության, ազգային անվտանգության ծառայության, ինչպես նաև արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայողների պարենային ապահովության կարգը (սննդակարգը):
Հաշվի առնելով Զինված ուժերի և ոստիկանության շուրջ վերջին շրջանում առկա հանրային քննարկումները, «Իրազեկ քաղաքացիների միավորումը» հանրության դատին է ներկայացնում ծառայողների սննդակարգերը: Ստորև ներկայացնում ենք նշված 4 ուժային կառույցների ծառայողների սննդակարգերը:
| Սննդի տեսակ | ՊՆ | ՈՍ | ԱԱԾ | ԱԻՆ |
| Հաց՝ ցորենի ալյորից, 1-ին տեսակի | 650 գր | 700 գր | 750 գր | 750 գր |
| Ալյուր՝ ցորենի, 1-ին տեսակի | 10 գր | 10 գր | – | – |
| Ձավարեղեն՝ տարբեր | 120 գր | 120 գր | 120 գր | 120 գր |
| Մակարոնեղեն | 40 գր | 40 գր | 40 գր | 40 գր |
| Միս՝ ոսկռոտ | 175 գր | 175 գր | 175 գր | 175 գր |
| Ձուկ՝ սառեցված, առանց գլխի | 100 գր | 100 գր | 100 գր | 100 գր |
| Կենդանական ճարպ՝ մարգարին | 20 գր | 20 գր | 20 գր | 20 գր |
| Բուսական յուղ՝ ձեթ | 20 գր | 20 գր | 20 գր | 20 գր |
| Կարագ՝ սերուցկային | 20 գր | 20 գր | 20 գր | 20 գր |
| Հալած պանիր | 30 գր | 20 գր | 25 գր | 25 գր |
| Խտացրած կաթ՝ շաքարով | 20 գր | 40 գր | 100 գր (կաթ) | 100 գր (կաթ) |
| Հավի ձու (շաբաթական) | 4 հատ | 4 հատ | 4 հատ | 4 հատ |
| Շաքարավազ | 60 գր | 70 գր | 70 գր | 70 գր |
| Կերակրի աղ | 20 գր | 30 գր | 20 գր | 20 գր |
| Թեյ | 1 | 1 | 1 | 1 |
| Դափնու տերև | 0,1 գր | 0,1 գր | 0,2 գր | 0,1 գր |
| Պղպեղ՝ կարմիր | 0,2 գր | 0,3 գր | 0,3 գր | 0,3 գր |
| Պղպեղ՝ սև | 0,2 գր | – | – | – |
| Քացախ | 1 գր | 1 գր | 2 գր | 2 գր |
| Տոմատի մածուկ | 6 գր | 6 գր | 6 գր | 6 գր |
| Կետչուպ | 20 գր | 20 գր | – | – |
| Կարտոֆիլ | 600 գր | 600 գր | 600 գր | 600 գր |
| Կաղամբ | 130 գր | 130 գր | 130 գր | 130 գր |
| Գազար | 50 գր | 30 գր | 50 գր | 50 գր |
| Բազուկ | 30 գր | 50 գր | 30 գր | 30 գր |
| Գլուխ սոխ | 50 գր | 50 գր | 50 գր | 50 գր |
| Օշարակ | 28 գր | 28 գր | 200 գր (հյութ) | 200 գր (հյութ) |
| Թարմ լոլիկ, կամ վարունգ | 40 գր (հուլիս-սեպտեմբեր) | – | – | – |
| Չորացած կանաչի՝ տարբեր | 0,5 գր | – | – | – |
| Խնձոր | 100 գր (օգոստոս-նոյեմբեր) | – | – | – |
| Մուրաբա | 20 գր (հոկտեմբեր-ապրիլ) | – | – | – |
| Մարինադ | 40 գր (դեկտեմբեր-հունվար) | – | – | – |
| Մանանեխի փոշի | – | – | 0,3 գր | 0,3 գր |
Այսպիսով, բանակում ժամկետային զինծառայողի, օրինակ՝ հացի չափաբաժինը 50 գրամով ավելի քիչ է, քան ոստիկանական զորքերում և 100 գրամով ավելի քիչ է, քան ԱԱԾ-ում կամ ԱԻՆ-ում ծառայողներինը։
Վերոնշյալ կառույցների ծառայողների շաքարավազի օրական չափաբաժինը 10 գրամով ավելի շատ է քան բանակում, իսկ օրինակ քացախը՝ 2 անգամ։
Ոստիկանական զորքերի ծառայողը օրական 2 անգամ ավել խտացրած կաթ է ստանում, քան Զինված ուժերի զինվորները, իսկ 200 գրամ հյութի փոխարեն, որը ստանում են ԱԻՆ և ԱԱԾ ծառայողները, Զինված ուժերի ծառայողին հասնում է 28 գրամ օշարակ։
Սննդակարգերում կան նաև տարբերություններ․ օրինակ՝ Զինված ուժերի ծառայողները տարվա որոշակի ամիսներին ստանում են մրգի և բանջարեղենի որոշակի տեսակներ, իսկ ԱԱԾ և ԱԻՆ ծառայողները ստանում են ծխախոտ և լուցկի։
Ռաֆայել Աֆրիկյան
«Իրազեկ քաղաքացիների միավորում»

