ՎՏԲ-Հայաստան Բանկի նոր առաջարկը պրեմիում դասի հաճախորդների համար
ՎՏԲ-Հայաստան Բանկը, ընդլայնելով իր պրեմիում դասի հաճախորդների համար նախատեսված պրոդուկտների և ծառայությունների շարքը, գործարկում է Visa Platinum պրեմիում քարտերի հիմքի վրա նոր՝ «Արտոնյալ» փաթեթային առաջարկը: Հաճախորդներին, որոնք ձևակերպում են «Արտոնյալ» փաթեթը, տրամադրվում է անհատական սպասարկում: Հարցերի առաջացման դեպքում Հաճախորդները կարող ենք դիմել անհատական մենեջերիներին 24/7 ռեժիմում, որոնք կապահովեն Բանկի բոլոր պրոդուկտների և ծառայությունների վերաբերյալ անհրաժեշտ տեղեկատվությամբ, ինչպես նաև կտրամադրեն մասնագիտական աջակցություն ֆինանսական խնդիրները լուծելու համար:
Պրեմիում դասի հաճախորդների համար գործարկված «Արտոնյալ» նոր փաթեթային առաջարկն իր մեջ ներառում է բանկային պրոդուկտների լայն շարք, որոնք տրամադրվում են արտոնյալ պայմաններով.
- ավանդ՝ + 0,2% Բանկի ստանդարտ տոկոսադրույքին
- Visa Platinum պրեմիում դասի քարտ
- Իրավաբան 24 ծառայություն
- ճանապարհորդական ապահովագրություն
- բանկային պահատեղեր (50% զեղչով)
- կոնսյերժ-ծառայություններ
- Մոբայլ բանկ ծառայություն
- վարկավորման արտոնյալ պայմաններ
Բոլոր նշված պրոդուկտները տրամադրվում են անվճար: Հաճախորդը կատարում է 200.000 ՀՀ դրամի չափով տարեկան վճարում՝ «Արտոնյալ» փաթեթի համար:
«Արտոնյալ» փաթեթը հնարավոր է ձևակերպել միայն ՎՏԲ-Հայաստան Բանկի «Փրայմ» մասնաճյուղում, որը գտնվում է ք. Երևան, Բաղրամյան 2/86 հասցեում: