
Արդշինբանկի հաշիվների համալրումն ու վարկերի մարումն այսուհետ հնարավոր է իրականացնել նաև Իդրամի միջոցով

Արդշինբանկը հայտարարում է, որ այսուհետ հնարավորություն է ընձեռնում համալրել Բանկում սպասարկվող բանկային հաշիվները, ինչպես նաև մարել վարկային պարտավորությունները Իդրամի 170 ինքնասպասարկման տերմինալների միջոցով՝ 24/7 ռեժիմում:
«Ձգտելով ապահովել առավելագույն հարմարավետություն յուրաքանչյուր հաճախորդի համար՝ Արդշինբանկը շարունակաբար ընդլայնում է այն հարթակները, որոնց միջոցով հնարավոր է իրական ռեժիմում իրականացնել տարբեր գործարքներ՝ կրճատելով տարածությունը և խնայելով ժամանակը», – նշեց Արդշինբանկի Ռազմավարական զարգացման տնօրեն Արմեն Գասպարյանը:
Հավելենք, որ համալրման նվազագույն գումարն է 100 ՀՀ դրամ, առավելագույնը` 100,000 ՀՀ դրամ: Առավելագույն միջնորդավճարը կկազմի 300 ՀՀ դրամ:
***
Արդշինբանկը Հայաստանի խոշորագույն բանկերից մեկն է և ունի լայն մասնաճյուղային ցանց (64 մասնաճյուղ): Global Finance ամերիկյան հեղինակավոր ամսագիրն Արդշինբանկին ճանաչել է 2017թ. «Տարվա ամենահուսալի բանկ»: Բանկը Հայաստանի միակ մասնավոր կառույցն է, որն ունի միջազգային հեղինակավոր վարկանշային երկու գործակալություններից (Moody’s և Fitch) ստացված վարկանիշ՝ հավասար Հայաստանի Հանրապետության վարկանշային մակարդակին և միակ մասնավոր կառույցն է ՀՀ-ում, որը միջազգային կապիտալի շուկաներում թողարկել է Եվրոպարտատոմսեր:
«Արդշինբանկ» ՓԲԸ