«Առաջարկությունների մի մասը փորձել ենք արտացոլել, իսկ մի մասը՝ ոչ». Դավիթ Հարությունյանը՝ ընտանեկան բռնության կանխարգելման օրենքի մասին

Ընտանեկան բռնության կանխարգելման մասին օրինագծի վերաբերյալ «Ընդդեմ կանանց նկատմամբ բռնության» կոալիցիայի անդամների առաջարկների մի մասն է ընդունվել։ Այսօր այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում տեղեկացրեց ՀՀ արդարադատության նախարար Դավիթ Հարությունյանը։

«Առաջարկությունների մի մասը փորձել ենք արտացոլել, իսկ մի մասը՝ ոչ»,- ասաց նա։

Նախարարի խոսքով՝ օրենքի նպատակը պաշտպանելն է, իսկ մեկ այլ ոչ պակաս կարևոր նպատակը՝ հենքեր ստեղծել ընտանիքում համերաշխության վերականգնման համար. «Նման գործիքներ եղել են ի սկզբանե»։

Հիշեցնենք, որ 1 շաբաթ առաջ կոալիցիայի անդամներն ակցիա իրականացրեցին կառավարության շենքի մոտ՝ բողոքելով ընտանեկան բռնությունը կանխարգելող օրինագծի դրույթների դեմ, որի անվանումն Արդարադատության նախարարությունը փոփոխել է՝ դարձնելով «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքի նախագիծ:

Ցուցարարները խնդրահարույց են համարում, որ նախագծի վերնագրից և ընդհանրապես նախագծից հանվել է «ընտանեկան բռնություն» եզրույթը՝ փոխարինվելով «ընտանիքում բռնություն» տերմինով, նաև նախագծում որպես սկզբունք է սահմանվել ընտանիքում ավանդական արժեքների պահպանումը և ընտանեկան համերաշխության վերականգնումը, որոնք իրավական որևէ սահմանման չեն ենթարկվել։

Մանրամասները՝ տեսանյութում

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Նոյեմբեր 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հոկտեմբեր   Դեկտեմբեր »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930