Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Արաս Օզբիլիսը կարող է ձմռանը տեղափոխվել Ղազախստանի առաջնություն:
Եվրախորհրդարանի (ԵԽ) 17 պատգամավորներից բաղկացած պատվիրակությունը, որոնք ներկայացնում են «կանաչների», արմատական ձախերի, լիբերալ-դեմոկրատների եւ եվրոպական պահպանողականների խմբակցությունները, առաջիկա շաբաթներին կժամանի Իսպանիա՝ Կատալոնիայի կառավարության՝ բանտում գտնվող նախկին անդամներին այցելելու համար:
Մեկնարկել է Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Բելառուսի Հանրապետություն։
Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը նոյեմբերի 28-ին հանդիպեց Երևան ժամանած Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆին:
Իրանի հետ վիզայի ռեժիմի ազատականացումից ի վեր շեշտակիորեն ավելացել են զբոսաշրջության ծավալները: Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆի հետ համատեղ ասուլիսի ընթացքում այս մասին հայտարարեց ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ 168.am-ը տնտեսագետ Մեսրոպ Առաքելյանից հետաքրքրվեց, թե նա ի՞նչ ակնկալիքներ ունի օրերս Բրյուսելում ստորագրված Հայաստան-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրից, որևէ բան կփոխվի՞ ՀՀ տնտեսության մեջ:
Greenpeace բնապահպանական կազմակերպության մի խումբ ակտիվիստների նոյեմբերի 28-ին հաջողվել է մտնել Կրյուայի ատոմային էլեկտրակայանի տարածք, որը գտնվում է Օվեռն-Ռոնա-Ալպերի տարածաշրջանում:
ՀՀ պետական սահմանի հարավ-արևմտյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի դիմաց հայտնաբերված ադրբեջանցի զինվորականի դին նոյեմբերի 28-ին կփոխանցվի ադրբեջանական կողմին:
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հայտարարել է, որ Հյուսիսային Հռենոս Վեստֆալիայի երկրամասում Ալտենայի քաղաքագլխի վրա դանակով կատարված հարձակումը սարսափեցրել է իրեն:
Այսօր ԱԺ-ում «Մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտում ընթացող բարեփոխումներն ու օրենսդրական հիմնախնդիրները» թեմայով խորհրդարանական լսումները մասնակիցներին նոստալգիկ տրամադրությունների մեջ էր գցել։
«Պատվերը նորմալ կատարել են»,- այս մասին այսօր իր գործով դատավճռի հրապարակումից հետո հայտարարեց Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանը։
Նոյեմբերի 27-ին, ժամը 21.00-ին, ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները, օպերատիվ տեղեկություններն իրացնելիս, Նոր Նորքի 4-րդ զանգվածի թիվ 39 շենքի մոտից բերման են ենթարկել 1971 թ. ծնված Արամ Մաթևոսյանին։
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 28-ին ժամը 13:00-ի դրությամբ ՀՀ տարածքում փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչը կմասնակցի նոյեմբերի 28-ին Աստանայում կայանալիք ԱՊՀ մասնակից պետությունների պաշտպանության նախարարների խորհրդին առընթեր ռազմահուշային կոմիտեի հերթական նիստին:
ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները մասնակցում են նոյեմբերի 28-ից դեկտեմբերի 8-ը Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունում անցկացվող ՄԱԿ-ի շտաբային սպաների դասընթացներին:
168.am-ը հետաքրքրվեց, թե արցախյան հակամարտության կարգավորման առումով ի՞նչ է տալիս այս համաձայնագիրը։ Ի պատասխան՝ Ստեփան Գրիգորյանն ասաց, որ և՛ պայմանագրի նախաբանում, և՛ հոդվածներից մեկում հստակ ձևակերպում կա՝ կապված կոնֆլիկտների լուծման հետ:
Հռոմի Ֆրանցիսկոս պապը Յանգոնի բնակիչներին զարմացրել է իր համեստությամբ՝ Մյանմայի այդ քաղաքում երթեւեկելու համար ընտրելով համեմատաբար ոչ թանկ ավտոմոբիլ:
Այս տարի ՊԵԿ խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչությունում ոչ միայն չեն հավաքագրվել գերավճարներ, այլև ԱԱՀ-ի գծով պարտավորությունների մասը մարվել է առկա գերավճարների հաշվին, արդյունքում այդ հարկատեսակի գծով գերավճարը նվազել է ավելի քան 8.9 մլրդ դրամով:
Սպիտակ շնաձուկը Կալիֆորնիայի Մոնթերեյ նեղուցում հարձակվել է այնտեղ լողացող 25-ամյա Գրիգոր Ազատյանի վրա:
«Ժամանակ» թերթը գրում է. «Հայաստանն արդեն մտել է գրիպի սեզոն, որը շարունակվելու է հաջորդ տարվա ապրիլ ամսին։ Այս տարի թռչնագրիպով ապահովագրված ենք, բայց հնարավոր է՝ գործ ունենանք գրիպի H 1 տեսակի հետ, որը նույն խոզի գրիպն է»։
60-ից ավելի երկրների ներկայացուցիչներ են մասնակցում «Մետաքսի ճանապարհի թբիլիսյան համաժողովին», որը մեկնարկել է Վրաստանի մայրաքաղաքում։
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանն իր docs.google.com կայքում հրապարակել է հայկական ֆեյսբուքյան էջերի այն հասցեները, որոնց թիրախավորել են ադրբեջանական հաքերները և, ամենայն հավանականությամբ, կարողացել են գողանալ գաղտնաբառը։
Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը Արցախի ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանին մեղավոր ճանաչեց։
Գրեթե 26 հազար ամերիկացի զինծառայողներ են գտնվում Իրաքում, Սիրիայում եւ Աֆղանստանում:
Թուրքիան քննադատել է սիրիական ինքնապաշտպանական ջոկատներին՝ քրդական խռովությանը աջակցելու համար: Թուրքական կողմին զայրացնում է նաև քրդական զորամիավորումների աջակցությունն ԱՄՆ-ի կողմից, որոնք, ըստ Թուրքիայի, հանդիսանում են ահաբեկչական խմբավորումներ:
Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտից ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությանը տեղեկացնում են, որ Ստեփանծմինդա – Լարս ավտոճանապարհը նոյեմբերի 28-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ, բաց է միայն թեթև մարդատար մեքենաների համար, բեռնատարների համար փակ է:
Բալիի Ագունգ հրաբուխը ծխի ու մոխրի սյուն է արտանետել:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի անդամ Հենրիխ Մխիթարյանը չի մեկնել «Ուոթֆորդ»-ի դեմ խաղին:
«Ժամանակ» թերթը գրում է. «Ընդամենը 1 ամիս հետո բարձրանալու են ավելի քան 800 անուն ապրանքների մաքսազերծման դրույքաչափերը: Դա հանգեցնելու է այդ ապրանքների թանկացմանը: Ընդ որում՝ դրանք հիմնականում լայն սպառման ապրանքատեսակներն են՝ շաքարավազ, միս, կարագ, ավտոմեքենա և այլն:
Արգենտինական «Սան Խուան» կորած սուզանավի անձնակազմի անդամներից մեկի քույրերը հացադուլ են սկսել՝ սպասելով եղբորը: