![](/banners/BeFunky-design.jpg)
Ահազանգ ԱԻՆ-ում. Երվանդ Քոչարի փողոցում գտնվող շինանյութի խանութում հրդեհ է բռնկվել. կրակը տարածվել է մոտակա բենզալցակայան
![](https://168.am/wp-content/uploads/2017/09/hrdeh.jpg)
Հոկտեմբերի 27-ին, ժամը 12:05-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող շինանյութի խանութում:
Հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:
Պարզվել է, որ կրակը տարածվել է մոտակա բենզալցակայան:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:23-ին:
Կտրվի լրացուցիչ տեղեկություն: