Կառավարությունը բարեփոխումների անվան տակ կադրային եւ այլ փոփոխություններ է կատարել մաքսային ոլորտում: Բագրատաշենի մաքսակետի օրինակով կարելի է տեսնել, թե դրանք ինչ հետեւանքներ են առաջացրել:
Նշենք, որ այս համայնքում նախորդ ընտրությունների ժամանակ ինքնաառաջադրվել էր նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ, այժմ կալանավայրում գտնվող Արայիկ Խանդոյանը:
Երեկ հայտնի դարձավ, որ մարզային բուժհաստատությունների ղեկավարները այս հարցով անգամ դիմել են տարածքային կառավարման եւ զարգացման նախարար Դավիթ Լոքյանին, որն էլ իր հերթին նոր հասունացող բողոքի ալիքի մասին տեղեկությունը փոխանցել է վարչապետ Կարեն Կարապետյանին:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի 35 GP 155 պետհամարանիշով (վարորդ՝ 1993 թ. ծնված Ն. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով Ն. Ա.-ը և ուղևոր՝ 1995 թ. ծնված Է. Ա.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Օրեր առաջ՝ սեպտեմբերի 30-ին, լարված իրավիճակ էր ստեղծվել Ախալքալաքի շրջանի հայաբնակ Գումբուրդո գյուղում: Տեղի բնակիչները ցանկացել էին խաչքար տեղադրել եկեղեցու բակում թաղված շիրիմների հիշատակին: Սակայն Վրաստանի ոստիկանությունը ժամանել է գյուղ եւ արգելել խաչքարի տեղադրումը: Լարվածությունը վերածվել էր ծեծկռտուքի:
«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս դեպքերին: Այստեղ, Լաս Վեգասում, հայ համայնքում բոլորը զգաստ վիճակի մեջ են»,- Լաս Վեգասի Սբ. Կիրակոս Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ հայր Սասուն վարդապետ Զմրուխտյանը ցնցված է:
Վրաստանի հայ համայնքում լուրեր են շրջում, թե Յուրի Վարդանյանը առողջական խնդիրներ ունի: Մեր այս տեղեկությունը Վրաստանում Հայաստանի դեսպանատնից չհաստատեցին, բայց միեւնույն ժամանակ նաեւ չհերքեցին:
Բանն այն է, որ սույն թվականի հունիսի 13-ին Սահմանադրական դատարանը վարույթ էր ընդունել Գյումրիում Ավետիսյանների ընտանիքի սպանության գործով տուժողի կողմից ներկայացված դիմումը, որով վերջիններս վիճարկում են քրեական դատավարության օրենսգրքի այն դրույթը, որի ուժով տուժողների քաղհայցը թողնվել էր առանց քննության: Գործով առաջին նիստը պետք է տեղի ունենար վաղը ժամը 10:00-ին:
Իրավիճակի սրվելուց հետո տեղում կենտրոնացվել են ոստիկանական ուժեր, այնուհետև հատուկ ջոկատայիններ են բերվել, ինչը բորբոքել է տեղացիներին և իրավապահների հետ բախում է տեղի ունեցել: Կումուրդո է գնացել ներքին գործերի նախարարը, որից հետո իրավիճակը հանդարտվել է:
Նախարար Արմեն Ամիրյանին, կարծես, չի հաջողվում ինտեգրվել այս ոլորտին: Դրա վկայությունն է և ոլորտի ներկայացուցիչների, և իշխանության հենց Բաղրամյան 26-ի դժգոհությունը նրա աշխատանքից:
Այնպես չի, որ մենք բացթողումներ, թերություններ չունենք, մենք մեր ամենօրյա աշխատանքում փորձում ենք դրանք վերացնել: Անհամեմատելի է այն, ինչ տեղի է ունենում Եվրոպայում: Ի՞նչ աստիճան պետք է լինի իրավիճակը Հայաստանի Հանրապետությունում, Երեւանում, որ մեր ոստիկանները դիմեն նման քայլի:
Պարզվել է, որ 1983 թ. ծնված Կ. Ս.-ը բնակարանի իր ննջասենյակում կատարել է ինքնասպանության փորձ՝ վնասելով ձախ ձեռքի բազկերակները:
Մինչ ԱԺ ուղարկվելը` «Պաշտպանության մասին» նոր օրենքի նախագիծը քննարկվել, «ադաբրյամսի» է արժանացել նախագահական նստավայրում` Սերժ Սարգսյանի մասնակցությամբ: Ներկաները տարակուսել են, որ կառավարության ներկայացրած կարեւորագույն նախագծի քննարկման ժամանակ ներկա չի եղել վարչապետը։
Սոցիալական ապահովության պետական ծառայության նախկին պետ Վազգեն Խաչիկյանը, որ մոտ 290 մլն դրամ յուրացնելու համար դատապարտվել էր 12 տարվա ազատազրկման, բայց հինգ տարի անց ազատ արձակվեց, այդպես էլ չի փոխհատուցել պետությանը հասցված վնասը:
Պետոյանը հյուրատներ, քոթեջներ ունի Սոչի, Անապա, Ադլեր քաղաքներում եւ դրանց շուրջ: Սակայն վերջերս այդ տարածքի «բրատվայի» հետ լուրջ խնդիրներ ունեցավ:
Հոկտեմբերի 1-ից ուժի մեջ է մտել սոցփաթեթի շահառուների բժշկական օգնության և սպասարկման նոր կարգը։ Այդ նպատակով ՀՀ առողջապահության նախարարությունը սոցիալական փաթեթի շահառուների համար ձեռք է բերել առողջության ապահովագրության պայմանագրեր:
Հետախուզվողը հայտնաբերվել և ՌԴ Ադիգեյի Հանրապետությունից տեղափոխվել է Հայաստան:
Այդպիսի ֆիլմն «Օսկարի» կհավակնի: Ռոջեր Ֆեդերերն այցելել է կինոփառատոն Ցյուրիխում, որտեղ տեղի է ունեցել Բյորն Բորգի և Ջոն Մակինրոյի հակամարտության մասին ֆիլմի պրեմիերան: Մամուլի հետ զրույցի ժամանակ շվեյցարացին պատասխանել է հարցին, թե արդյո՞ք երբևէ կնկարահանվի ֆիլմ իր և Ռաֆա Նադալի հակամարտության մասին:
69-ամյա մոդել Մեյ Մասքը դարձել է CoverGirl կոսմետիկական բրենդի դեմքը:
Դուբայի նոր տեսարժան վայրը՝ աշխարհի ամենամեծ ֆոտոշրջանակը, կբացվի այս տարվա նոյեմբերին:
Մաշկն ավելի մաքուր կլինի։ Մեղրը հրաշալի հակաօքսիդանտ է։ Սա նշանակում է, որ դրա պարբերական օգտագործման դեպքում օրգանիզմը կմաքրվի տոքսիններից։ Իսկ մեղրի հակաբակտերիալ հատկությունները կլավացնեն մաշկի որակը։
ՀՀ ՊՆ N զորամասի ավտոծառայության պետը հայտնվել է ամբաստանյալի աթոռին՝ ավտոբենզինի ու դիզվառելիքի յուրացման մեղադրանքով։
Չեմ աշխատում տղամարդու համար ավելի լավ տեսք ունենալ: Ընդհակառակը, ծանոթանալիս ես կարող եմ անգամ ավելի վատը, կոպիտ, ցինիկ ու ուղղամիտ լինել: Չեմ ամաչում պատմել իմ խնդիրների կամ բարդությունների մասին: Ում պետք է, միշտ էլ ավելի խորքը և հեռուն կնայի, իսկ ում պետք չէ, կանցնի կողքով:
Որովայնի հատվածում կուտակված ճարպերից ազատվելը բարդ է, բայց հնարավոր է՝ ճիշտ սննդակարգի ու ֆիզիկական ակտիվության դեպքում։ Այս 5 խորհուրդները կօգնեն ձեզ այդ նպատակին հասնելու հարցում։
«ՄԱԿ-ի ԳԱ ամբիոնից ՀՀ նախագահը կարողացավ կառուցողականորեն ներկայացնել հայկական կողմի համար շահավետ ընկալվող հարցերը, դրանցում ևս որևէ նորություն չտեսա, իսկ Ադրբեջանի նախագահի ելույթում հուսահատ ելևէջներ նկատեցի. ադրբեջանական կողմն այլևս հույս չունի վերադարձնել որոշ տարածքներ»:
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Սառնաղբյուր» Օրվա կարգավորիչ ջրամբարի լվացման աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հոկտեմբերի 3-ին ժամը 10.00-18:00 կդադարեցվի Եղեգնաձոր քաղաքի՝ Շահումյան փողոցի, Արսենյան փող. 2, 4, 5, 31, Նարեկացի փող. 3, 6, Մոմիկի փող. 2, 4, 6, Սպանդարյան փող. 2 համարների և թիվ 2 դպրոցի ջրամատակարարումը:
Բացահայտումներ ճանապարհներին. անսթափ վարորդներ, թաղանթապատված հողմապակիներ և ավելին:
Լավագույն տնտեսագետների ցանկ կազմելը բարդ և անշնորհակալ գործ է։ Սակայն բրիտանացի գիտնական Մարկ Բլաուգը առանձնացրել է 100 մեծագույն տնտեսագետներին՝ մինչև Ջոն Մեյնարդ Քեյնսը։
Հայաստանի տարածքով Արցախ այցելած գրող Սայիթ Չեթինօղլուի, քաղաքական գործիչ Ուֆուք Ուրասի, լրագրողներ Ալի Բայրամօղլուի եւ Էրոլ Քաթըրջըօղլուի քայլը «դավաճանություն է ոչ միայն եղբայրական Ադրբեջանի, այլեւ Թուրքիայի հանդեպ»: Նման հայտարարությամբ հանդես է եկել Ադրբեջանի խորհրդարանի պատգամավոր Այդըն Հուսեյնովը:
Շատ եմ սիրում Ֆրունզիկ Մկրտչյանին, ում հիանալի դերասան եմ համարում: Կարծում եմ, որ դերասաններն առանձին ազգություն են: