
Նախկին պատգամավորը խնդիրներ ունի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. «ԱԺ նախկին պատգամավոր, ժամանակին ԲՀԿ-ն լքած ու ՀՀԿ ռեյտինգային ցուցակով խորհրդարանական ընտրություններում պարտված Մուշեղ Պետոյանի գործերը, մեղմ ասած, լավ չեն: Խոսքը նրա եւ՛ հայաստանյան, եւ՛ արտերկրի բիզնեսների մասին է:
«Փաստի» աղբյուրների վկայությամբ, Պետոյանը հյուրատներ, քոթեջներ ունի Սոչի, Անապա, Ադլեր քաղաքներում եւ դրանց շուրջ: Սակայն վերջերս այդ տարածքի «բրատվայի» հետ լուրջ խնդիրներ ունեցավ:
Նախկինում էլ է այնտեղ ֆինանսական նման խնդիրներ ունեցել, սակայն իր գործընկեր պատգամավորների շնորհիվ խնդիրները լուծվել են:
Բայց հիմա, երբ կուսակցությունից կուսակցություն է փոխել, դժվար թե «երես» ունենա նույն ընկերներին դիմելու»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ «Փաստ» թերթի այսօրվա համարում: