Ավտովթար՝ Երևան-Երասխ ավտոճանապարհին
Հոկտեմբերի 3-ին, ժամը 00:57-ին տեղեկություն է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին` Ազատավան գյուղի մոտակայքում, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ, առկա է գազի արտահոսք. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 26-րդ կմ-ին «Opel Vectra» մակնիշի 35 GP 155 պետհամարանիշով (վարորդ՝ 1993 թ. ծնված Ն. Ա.) ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և կողաշրջվել, ինչի հետևանքով Ն. Ա.-ը և ուղևոր՝ 1995 թ. ծնված Է. Ա.-ը տեղի ուժերով տեղափոխվել են Էրեբունի ԲԿ, որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն դուրս են գրվել:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, դադարեցրել գազի բալոնի արտահոսքը և ավտոմեքենան մոտեցրել ավտոքարշակին: