Ապա­րանում ՏԻՄ ընտրություններին ինքնաառաջադրվել է «Գնթունիքի» ավագ հաշվապահը. «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Արագածոտնի մարզի Ապա­րան համայնքում նոյեմբե­րի 5-ին տեղի ունենալիք ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ն առա­ջադրել է Կարեն Եղիազարյանին՝ «Գնթունիք» ՍՊԸ-ի (հացաբուլկեղենի և այլ խորտիկների պատրաստմամբ զբաղվող) հիմնադիրին:

Ինչպես թերթն է մեկնաբանում, մրցակցային ֆոնն ապահովելու համար ինքնաառաջադրվել է նաև մեկ այլ թեկնա­ծու՝ «Գնթունիքի» ավագ հաշվապահ Հովհաննես Ալեքսանյանը:

Նույն մարզի մեկ այլ՝ Ծաղկա­հովիտ համայնքում ՀՀԿ-ի կողմից թեկնածու է առաջադրվել Հնաբերդ համայնքի նախկին ղեկավար ՀՀԿ-ական Գոռ Հունանյանը:

Նշենք, որ այս համայնքում նախորդ ընտրությունների ժամանակ ինքնաառաջադրվել էր նաև «Սասնա ծռեր» խմբի անդամ, այժմ կալանավայրում գտնվող Արայիկ Խանդոյանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս